Շիրակի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից․ նրա նկատմամբ ԱԱԾ-ում քրեական վարույթ է հարուցվել

Լուրեր

25.04.2024 | 20:00
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
25.04.2024 | 19:49
Հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր քրեական հետապնդում
25.04.2024 | 19:37
Գյուղի պռնկի մի քանի տուն, կամուրջը ընկնում են սահմանի մեջ. որևէ մեկը չի կարող մեղադրել կիրանցիներին. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 19:23
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
25.04.2024 | 19:13
Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
25.04.2024 | 19:00
Ինչու է աղմկում Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:47
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը
25.04.2024 | 18:36
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
25.04.2024 | 18:24
Անկարան բողոք է հայտնել է Չիլիի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ
25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
Բոլորը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով այսօր իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս պաշտոնավարում էր 2021 թվականի հունվարի 29-ից։

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։

Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։

Կարապետ Պողոսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ տվյալ վարչության ավագ դատախազ Ա․ Մաթևոսյանի գլխավորությամբ, սկսվել էր ծառայողական քննություն՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ։

Այնուհետ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական վարույթ։

Արմիկ Մովսիսյան