Մենք տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհդրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին՝ հայկական կողմն ինչո՞ւ չի բարձրացնում Նախիջեւանի հարցը, լրացուցիչ գործիքով դա կօժտեր հայկական կողմի դիրքերը ու իրավական առումով կզսպեր Ադրբեջանին, չէ՞ որ 100-ամյա պայմանագրի ժամկետը լրացել է ու դա հիմա չկարգավորված հարց է, պատասխանեց, որ այս պահին ՀՀ-ի առջեւ ավելի կարեւոր խնդիրներ կան՝ ԼՂ հայերի իրավունքների իրացման, ֆիզիկական անվտանգության հարցերը դեռ կան. «Մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է ու մենք շարժվում ենք մեր օրակարգով: Ձեր նշած հարցերի շրջանակը այս պահին քննարկման առարկա չի կարող լինել: Հիմա մեզ համար կան գերկարեւոր խնդիրներ, որոնցով մենք զբաղվում ենք»:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հավելեց. «ՀՀ-ն պետք է շարժվի այն ուղղությամբ, որտեղ իրավական առումով մեր դիրքերը ուժեղ են, իսկ մեդիա միջոցներով շրջանառվում են փաստեր, որոնք իրականության հետ աղերս չունեն, չեն համընկնում: Իրավական առումով խնդրահարույց են: Եթե լինեն փաստաթղթեր, որոնք ձեր ասածը կապացուցեն իրավական առումով, իհարկե, կարող են քննարկման առարկա դառնալ, բայց ուղղակի այդպես մեդիա միջոցների մեջ նետված գաղափար, որը չունի փաստաթղթավորված ուժ, ես կարծում եմ պարզապես ժողովրդի հույզերի հետ խաղալու նման մի բան է»:

Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը, Հովհաննիսյանն ընդգծեց․ «Տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր ու ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ պայմանագիրը ստացվի»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունն ընդունելու հիման վրա, որովհետեւ դետալացված պայմանագիր կնքելու դեպքում կարող են դժվարություններ առաջանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։