Երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք է կայացվեն. Ռուբեն Վարդանյան

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը, որը վարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Արցախի կառավարությունից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում ներկայացվել և հավանություն է տրվել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն սահմանված ընթացակարգի, բյուջեի նախագիծն այս փուլում պետք է ներկայացվի Ազգային ժողով. «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչև իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»:

Խոսելով ֆինանսատնտեսական իրավիճակի մասին՝ պետական նախարարը նշել է, որ ստեղծված բարդ պայմաններն այլևս թույլ չեն տալիս աշխատել նախկին ռեժիմով։ Ճգնաժամային իրավիճակը պահանջում է ճիշտ գնահատել առկա հնարավորություններն ու ռեսուրսները և առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը և հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ավարտին պետական նախարարը պետական կառավարման մարմիններին և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկներին ու կազմակերպություններին հանձնարարել է մինչև տարեվերջ զերծ մնալ լրացուցիչ գնման գործընթացներ կազմակերպելուց և ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելուց: