Ալիևը խաբված է՝ Պուտինը ՀՀ-ից զիջումներ էր խոստացել, չի ստանում. մի շանս է մնացել. Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Արևմուտքը ԼՂ-ի հարցով առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսել՝ միջազգային երաշխիքներով, և խոսել ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման հարցերի շուրջ։ Մինչդեռ Ֆրանսիային ուղղված իր սպառնալիք-հայտարարության մեջ Բաքուն նշել է․ «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի ներքին հարցն են և ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրության դրույթներին համապատասխան»։

Կա՞ սցենար, որ Բաքվի այս ապակառուցողականությունը շրջվի իր դեմ։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը դա միանգամայն հավանական սցենար է համարում, հատկապես, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն զենքով լուծված է հայտարարում ԼՂ-ի խնդիրը, ինչը չեն ընդունում ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այլև նոր պահանջներ է դնում, ինչպես, ասենք, «միջանցք» ստանալ ՀՀ-ից։

«Միջանցքի պահանջը ևս ոչ լեգիտիմ է։ Բացի ՌԴ-ն և Թուրքիան՝ ամբողջ աշխարհը սա որակում է որպես ոչ լեգիտիմ պահանջ։ Ալիևն իր այս ապակառուցողականության մեջ որևէ հաշվարկի խնդիր չունի։ Պուտինը, Էրդողանը, Ալիևը պատերազմից առաջ պայմանավորվել են, թե ինչպես են իրենք տեսնում տարածաշրջանը։ Թրամփը մասամբ էր համաձայնել՝ իրեն պետք էր Իրանի հարցի լուծումը և իսրայելական լոբբիին տրվելով՝ ինքը պատկերացնում էր, որ այդ հարավային շրջանները շատ լավ պլատֆորմ են Իրանի վրա ճնշում գործադրելու համար, բայց՝ ո՛չ Ղարաբաղը։ Նույնիսկ Թրամփն էր կողմ, որ քրիստոնյա հայերի ցեղասպանություն չլինի և նրա վարչակազմի կողմից խաղաղապահների լոբբինգը շատ ուժեղ էր։ Ալիևի ասածն է՝ ինքը հաղթել է, բայց բոլորը սահմանափակում են իրեն, չեն ընդունում իր փաստարկները, խնդիրներ են առաջացնում։ Ալիևն այս պահին իրեն համարում է խաբված։ Նա մի մարդ է, որ մի քանի հազար ադրբեջանցու է զոհաբերել և բազում ծախսեր է տեսել։ Եվ չի ստանում այն, ինչ պայմանավորվել էր Պուտինի և Էրդողանի հետ։ Պուտինն այսօր կա, վաղը չկա։ Թուրքիայում ամռանն ընտրություններ են, հայտնի չէ Էրդողանի ճակատագիրը։ Ալիևի միակ շանսը Իրանի դեմ հավանական հրահրված պատերազմում ինչ-որ դերի ստանձնումն է և որպես ծառայություններ մատուցած երկիր՝ ստանալ ինչ-որ բաներ»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան