ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրողների նկատմամբ

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել իրանական մի քանի կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են ռուս զինվորականներին անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել գերատեսչության կայքէջում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան գերատեսչությունը նշում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ռուսական զորքերի կողմից օգտագործվել են Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ հարձակումների համար։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Shahed Aviation Industries-ը, որը Shahed շարքի անօդաչու թռչող սարքերի մշակողն ու արտադրողն է, ինչպես նաև Success Aviation Services FZC-ն և Jet Global DMCC-ը, որոնց գործակալությունը պատասխանատու է համարում Ռուսաստան զենք տեղափոխելու համար:

Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Աբբաս Ջումին և Տիգրան Սրաբիոնովին, որոնց միջոցով, ըստ Վաշինգտոնի, ռուսական «Վագներ» ռազմական խմբավորումը ստացել է իրանական անօդաչու թռչող սարքեր. Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցում են նաև վարձկաններ։

«Ինչպես մենք բազմիցս ցույց ենք տվել՝ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց և ընկերությունների դեմ, ովքեր աջակցում են Ռուսաստանի անհիմն ներխուժմանը Ուկրաինա՝ անկախ գտնվելու վայրից»,- ասել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

Տաթև Ֆռանգյան