Մեզ համար կարևոր է, որ ՌԴ-ն ասաց՝ կապ չունի․ Էրդողանը՝ Լեհաստանում ընկած հրթիռի մասին

Լուրեր

29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Բալիում G20 գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում անդրադարձել է նախօրեին Լեհաստանին հարվածած հրթիռին։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է Ռուսաստանի արձագանքը Լեհաստանում ընկած հրթիռի պայթյունի վերաբերյալ։

«Մեզ համար կարևոր է, որ ՌԴ-ն հայտարարել  է, որ դրա հետ կապ չունի»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը։

«Շոլցն ընդգծել է հարցի մանրամասն հետաքննության կարևորությունը։ Բայդենի խոսքերն այն մասին, որ հրթիռը  ռուսական արտադրության չէ, խոսում է այն մասին, որ ՌԴ-ն առնչություն չունի կատարվածի հետ։ Միաժամանակ, կարևոր է կատարվածի համակողմանի ուսումնասիրությունն ու վերլուծությունը»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ նախօրեին երկու հրթիռ էր ընկել Լեհաստանի Լյուբելսկի Պրժևոդովի ֆերմայում, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։

Էմմա Չոբանյան