Չեխ օրենսդիրները ՌԴ-ն հռչակել են ահաբեկչությունը հովանավորող պետություն

Լուրեր

23.04.2024 | 12:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի մասին. Guardian
23.04.2024 | 12:29
Նոյեմբերյանում ևս ճանապարհ են փակել, ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան հայտնվեց բազմության մեջ
23.04.2024 | 12:16
Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը․ Նոյեմբերյան համայնքի հայտարարությունը
23.04.2024 | 12:10
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
23.04.2024 | 12:08
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:05
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:04
Բաղանիսում լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները չեն կարող ՀՀ-ում մնալ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 11:55
Դեսպան Գևորգյանը Արմիդա Սալսիա Ալիշյահբանային է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը
23.04.2024 | 11:53
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
23.04.2024 | 11:42
Այսօր կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
23.04.2024 | 11:39
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրների փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա․ ՀՀ կառավարություն
23.04.2024 | 11:36
Ոսկեպար- Կիրանց ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ
23.04.2024 | 11:33
Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ ուղղաթիռներ են բախվել. 10 մարդ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 11:22
Ասել եմ՝ ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք․ Բաղանիսի վարչական ղեկավար
23.04.2024 | 11:17
Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում
Բոլորը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի ստորին պալատը ՌԴ-ն հռչակել է ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Բանաձևը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և չի ճանաչել ուկրաինական չորս շրջանների բռնակցման վերաբերյալ հանրաքվեները, գրում է VOA-ն։

Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող պետություն հռչակող բանաձևի նախագծին աջակցել են 156 պատգամավորներից 129-ը։ Ծայրահեղ աջ «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» կուսակցության 14 պատգամավոր դեմ է քվեարկել, իսկ 13 պատգամավոր՝ ձեռնպահ։

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը դատապարտել է «ռուսական ագրեսիան Ուկրաինայում», մասնավորապես «լայնածավալ» հարձակումները խաղաղ բնակչության, քաղաքացիական գույքի և հիմնական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ՝ ասելով, որ դրանք «հստակ փորձ» են «քաղաքացիական բնակչության ահաբեկման միջոցով»   քաղաքական նպատակներին հասնելու համար։

Տաթև Ֆռանգյան