Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ կալանավորվել է

Լուրեր

25.04.2024 | 15:28
Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International
25.04.2024 | 15:26
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ժամանակ․ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց
25.04.2024 | 15:18
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
25.04.2024 | 15:10
2024 թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
25.04.2024 | 15:02
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին, Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 14:57
Միացյալ Նահանգներին Է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
25.04.2024 | 14:52
Ալիևը Ղրղզստանի նախագահի հետ շրջայց է կատարում Արցախում
25.04.2024 | 14:43
Եռակողմ պայմանավորվածությունների կողմերից և ոչ մեկն այն չեղյալ չի հայտարարել․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 14:35
Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս
25.04.2024 | 14:26
Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին
25.04.2024 | 14:23
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ` քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստղեծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»: