Ադրբեջանի ԱԳՆ-ն «միջանցք» բառը չի օգտագործում. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
Բոլորը

«Կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Դրա լավագույն ձևը գույքագրելն է ու ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Խոսքը գրավոր պայմանավորվածությունների մասին է», – Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշեց վարչապետը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբան են:

«Ես կարծում եմ՝ երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին. այսօր ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարության մեջ «միջանցք» բառը չի օգտագործել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։

Չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին գործերի նախարարությունն արդեն «միջանցք» բառը չի օգտագործում, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է: Միջազգային հանրությունը ոչ միայն հետևում է բանավոր հայտարարություններին, այլև փորձում է վերադառնալ ու տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված, ու ինչ են դա նշանակում։

Այս առումով, կարծում եմ, կարևոր է գույքագրել` ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ: Հենց այս ճանապարհով պետք է գնանք, որ մեր հանրությանը և միջազգային հանրությանը, հարկ եղած դեպքում նաև՝ Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի՝ որոնք են պայմանավորվածությունները, և ով իրականում չի կատարում դրանք: Սրա նպատակը լեզվակռիվ  և նոր էսկալացիա ստեղծելը չէ: Սրա նպատակը գույքագրել և իրականացնելն է պայմանավորվածությունները»:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա։«Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։ Նույնիսկ այսօր գրավոր ընթացակարգով կառավարությունը կարող է նաև դե յուրե այդ որոշումը կայացնել: Ուզում են Հայաստանի ճանապարհներն օգտագործել Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար, խնդրեմ: Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել», – ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։