Ալիևի հերթական հայատյաց ելույթը Սամարղանդում. Հայաստանն Ադրբեջանին «անհիմն մեղադրում է ռազմական ագրեսիայի մեջ»

Լուրեր

28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
28.03.2024 | 16:07
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
28.03.2024 | 15:55
Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ զեկույց ուղղված՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
28.03.2024 | 15:51
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը
28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
28.03.2024 | 15:41
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում հանդես է եկել հերթական հայատյաց հայտարարություններով։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը, որի երկիրը պետական մակարդակով հայատյաց քաղաքականություն է վարում, Հայաստանին անհիմն  մեղադրել է իսլամատյացության մեջ։ Նա նշել է, թե, իբր, «իսլամատյացությունն ու թյուրքատյացությունը հանդիսանում են Հայաստանի պաշտոնական գաղափարախոսության հիմքը»։

Ի դեպ, այն, որ Բաքուն պետական մակարդակով հայատյաց քաղաքականությամբ է զբաղվում, արտացոլված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման մեջ։

Ալիևը նաև կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին հրավիրել է այցելել Արցախի գրավյալ տարածքներ։

Բացի այդ, նա կրկին հերքել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրանացրած ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ և Հայաստանի տարածքների գրավման փաստը:

«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը կատարվել է այս տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի Զինված ուժերը ստիպված են եղել հակահարձակողական գործողություն սկսել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ, իբր, Հայաստանն է Բաքվին անհիմն մեղադրում ռազմական ագրեսիայի մեջ։

«Հայաստանը, նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը, փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես նման անհիմն մեղադրանքները հերքում ենք։ Մենք կռվել ենք մեր հողում և հաղթելով հայկական բանակին՝ վտարել ենք նրան մեր պատմական հողերից»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ուժերը սահմանին «ներկայում դիրքեր են զբաղեցնում հայրենի հողում»։

Ալիևը, փաստորեն, հաստատել է ՀՀ տարածքների գրավման փաստը, քանի որ ավելի վաղ իր ելույթներում, նաև օկուպացված Շուշիից հնչեցրած սպառնալիքներում շարունակելով Երևանին տարածքային պահանջներ ներկայացնելու իր պրակտիկան, Հայաստանի սուվերեն ու պատմական տարածքներն անվանել էր ադրբեջանական։

Բացի այդ, Ալիևը Շուշիում նաև խոստովանել է, որ հենց Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը՝ հարձակվելով Արցախի վրա։

Էմմա Չոբանյան