Քանի դիրք է գրավել հակառակորդը․ ՊՆ-ն տեղեկատվությունը համարում է պետական գաղտնիք

Լուրեր

24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 22:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
Բոլորը

Քանի որ վերջին շաբաթներին ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ տարբեր թվեր են ներկայացնում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ ինքնիշխան տարածքի մակերեսի վերաբերյալ՝ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից քանի՞ քառակուսի կիլոմետր է զավթել։

«Ներկայում ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման և վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների վերաբերյալ ՊՆ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանական գերատեսչության պատասխանում։

Խնդրել էինք նաև թվով նշել, թե հակառակորդը սեպտեմբերյան երկօրյա ռազմական գործողությունների ժամանակ քանի մարտական հենակետ է գրավել։ Գերատեսչությունն այս մասով պատասխան չի տվել՝ այն որակելով պետական գաղտնիք։

Հիշեցնենք՝ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք: Սեպտեմբերյան ադրբեջանական գործողությունների օրերին՝ սեպտեմբերի 14-ին՝ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ այդ պահի դրությամբ 10 քառակուսի կմ է օկուպացվել՝ չհաշված 2021-ի առաջխաղացումները: Վերջերս էլ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էլ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ, եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել և օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 քառակուսի կիլոմետր և ավելի տարածք։

Արփի Հակոբյան