Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունը, թե ՊԲ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է․ ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
11.11.2022 | 10:58Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։