Ռուսաստանը Խերսոնից հետ քաշվելու «մանևր» է սկսել․ ուկրաինացի զինվորականները մեկը մյուսի հետևից զբաղեցնում են գյուղերը

Լուրեր

23.04.2024 | 16:25
Հիմա դրա ժամանակը չէ. Բագրատ Սրբազանը` ՀՀ տարածքային ամբողջականության մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:22
Համայնքապետերը չէին կարող գոհ մնալ, երաշխիք չի տրվել՝ ինչպես պետք է լինի սահմանազատումը. Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:17
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
23.04.2024 | 16:14
Բա ինչո՞ւ ամբողջ սահմանով չեք անում սահմանազատումը, այլ հատվածական․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:07
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը․ ՆԳՆ
23.04.2024 | 16:00
Հայաստանն ունի պետական սահման․ 208 ք/կմ-ն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:57
Ոսկեպարի ղեկավարը մանրամասներ է հայտնում Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:53
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
23.04.2024 | 15:44
Ոսկեպարի եկեղեցու դիմացի դիրքի հետքաշում է տեղի ունեցել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:35
ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունենք․ Ալիև
23.04.2024 | 15:27
Զինված ուժերի մասին տեղեկատվությունը, զարմանում եմ, որ եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:19
Ալիևը հայտարարել է, թե Բաքուն համաձայնել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու՝ Ղազախստանի առաջարկին
23.04.2024 | 15:18
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
23.04.2024 | 15:16
Սահմանի փոփոխությունը պահանջում է հանրաքվե․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:10
ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մարդու իրավունքների գլոբալ խնդիր է ստեղծում. ԱՄՆ Պետքարտուղարություն
Բոլորը

Այն բանից հետո, երբ ռուսական բանակն ուկրաինական զորքերի ճնշման ներքո սկսեց զանգվածաբար լքել Խերսոնի շրջանը դեպի Դնեպրի աջ ափ, Կիևը հայտարարեց մի քանի տասնյակ բնակավայրերի ազատագրման մասին։ Միաժամանակ, ուկրաինացի զինվորականները նշում են, որ բուն Խերսոնում դեռևս շատ ռուս զինծառայողներ կան և երկար ժամանակ կպահանջվի քաղաքը լքելու համար։

Միաժամանակ, կրեմլամետ և ուկրաինական Telegram ալիքները լի էին չհաստատված տեղեկություններով, որ Դնեպրը անցնելու փորձի ժամանակ ռուսական զորքերի վրա կրակ է բացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տարածաշրջանում այս պահին ամենակարևոր քաղաքը, որը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ, Նիկոլաևի շրջանի Սնիգիրյովկան է։ Այս բնակավայրը գտնվում է Խերսոնի վարչական շրջանի սահմանի մոտ և ունի ռազմավարական նշանակություն։ Սնիգիրյովկան ռուսական բանակի կարևոր հենակետն էր, քանի որ գտնվում է տրանսպորտային խաչմերուկում և, փաստորեն, ճանապարհ է բացում դեպի Խերսոն։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբն իր երեկոյան զեկույցում փոխանցել է Զինված ուժերի հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի խոսքերն այն մասին, որ վերջին մեկ օրում ուկրաինական բանակը 12 բնակավայր է ազատագրել Խերսոնի և Նիկոլաևի շրջանում։ Գլխավոր շտաբը հստակեցրել է, որ բնակավայրեր են ազատագրվել երկու ուղղությամբ, յուրաքանչյուրում՝ վեցական։

Ուկրաինացի զինվորականները խոսում են օրվա ընթացքում յոթ կիլոմետր խորությամբ նախկինում օկուպացված տարածքներ մտնելու մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ գիշերային տեսաուղերձում հայտարարել է, որ ուկրաինական բանակն արդեն ազատագրել է 41 բնակավայր երկրի հարավում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը բավականին հակիրճ է մեկնաբանում Խերսոնի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հաստատել է զորքերի դուրսբերման փաստը՝ դա անվանելով «մանևր»։

Տաթև Ֆռանգյան