Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության հանրային կապերի բաժնից։

Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության մասին ծրագրով:

Անահիտ Մանասյանը ողջունել է հյուրերին, կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու վստահություն հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 2021-2022 թվականների ծրագիրը, որը 6-րդն է՝ 2007 թվականից ի վեր, կունենա շարունակություն. ներկայումս մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին: