Պուտինը ծանր ճնշման տակ է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Ռուսական զորքերի հեռանալը Խերսոնի շրջանի աջափնյա հատվածից Ուկրաինայի հերթական հաղթանակը կլինի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին Հռոմում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Korrespondent- ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը ցուցադրել են ռուս զավթիչներին հետ մղելու և իրենց տարածքներն ազատագրելու կարողությունը։

«Մենք հաշվի ենք առել Ռուսաստանի՝ Խերսոնից նահանջի հայտարարությունը, պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը տեղում առաջիկա օրերին»,- ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարը, սակայն, ակնհայտ է համարում, որ Ռուսաստանն այժմ «ծանր ճնշման տակ է»։

«Եթե նրանք հեռանան Խերսոնից, դա կլինի Ուկրաինայի հերթական հաղթանակը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Հիշեցնենք՝ Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը թերագնահատել է ուկրաինացիների խիզախությունը և Ուկրաինայի աջակցությունն Արևմուտքից։

Ռուսական ռազմական հրամանատարությունը նախօրեին հայտարարել էր Խերսոնից զորքերը դուրս բերելու մասին։

Տաթև Ֆռանգյան