Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակության հետ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները` փաստելով, որ Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար: Որպես կարևոր առաջընթաց` Կոմիտեի նախագահն առանձնացրել է հատկապես պետական պաշտոնյաների և հանրության շրջանում պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորումը, ինչի վկայությունն են հենց պետական կառավարման համակարգի և իրավապահ մարմինների կողմից իրենց մոտ հանդիպող կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համատեղ աշխատանքների արդյունքներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը միտված տեխնիկական օժանդակության ծրագրերը, կադրերի համալրմանը, վերապատրաստմանն ու օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը:

Ջեյմս Ափլգեյթը, իր հերթին, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված համագործակցային կապերի արդյունավետությանը, կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը` փաստելով, որ այն արդեն իսկ նկատելի է Հայաստանում: Վերջինս կարևորել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների և քննչական կազմի համար նախատեսված վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի իրականացումը` նշելով, որ INL-ն իր պատրաստակամությունն է հայտնում նորաստեղծ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու և Կոմիտեին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու համար: