190 մլն դրամանոց անակնկալ․ Երևանում ամանորյա լուսային նախագիծն իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից 191 մլն 6 հազար դրամ է ծախսում։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Լուսավորության մեծամասշտաբ ծրագիր անցկացնելու մասին քաղաքապետարանը տեղեկացրեց հոկտեմբերի 26-ին։ Այս հայտարարությունից երկու օր անց, ինչպես Factor.am-ին փոխանցված պատասխանում է նշված, քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։

Մեկ անձից՝ առանց մրցույթի, պետական կառույցները գնումներ կատարում են, երբ ժամանակային առումով սահմանափակում կա կամ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, ինչպես օրինակ, էլեկտաէներգիայի, բնական գազի կամ ջրի մատակարարման դեպքում։ Ինչ վերաբերում է ժամանակային սահմանափակումներին, ապա Երևանի քաղաքապետարանում դժվար, թե չիմանային, որ հունվարի 1-ին Նոր տարի է, իսկ մինչ այդ պետք է պատրաստվել տոներին։ Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը նախատեսվածից շուտ տեղադրվում է նաև այն հանգամանքով պայմանավորված, որ այս տարի դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունենալու «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, իսկ դեկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած մասնակիցները պետք է միացնեն տոնածառի լույսերը։

Այս դեպքում էլ նկատենք, որ Հանրային ՀԸ-ն, որպես այդ մրցույթի կազմակերպիչ, դեռ ապրիլի 6-ին էր հայտարարել, որ միջոցառումը տեղի է ունենալու Երևանում։ Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանն ուներ կես տարուց ավելի ժամանակ՝ մրցույթ հայտարարելու և բաց ու թափանցիկ գնում կազմակերպելու համար։
Իսկ ինչ վերաբերում է լուսային մեծամասշտաբ նախագծին, քաղաքապետարանը չի մասնավորեցնում, թե ինչ է տեղի ունենալու, նշելով, որ անակնկալ է։

Նարեկ Կիրակոսյան