ՄԻԵԴ-ը վճռել է՝ Թուրքիայի կողմից քրդամետ կուսակցության պատգամավորների բանտարկությունը քաղաքականապես մոտիվացված է․ պետք է նրանց ազատ արձակել

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիայի կողմից քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 13 պատգամավորների բանտարկությունը խախտել է նրանց իրավունքները, գրում է Duvar-ը։

ՄԻԵԴ-ը նշում է, որ  2016 թվականի նոյեմբերից սկսված գործընթացում խախտվել են պատգամավորների խոսքի ազատությունը, ընտրելու և ընտրվելու իրավունքը։

Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է վճարել, ընդհանուր առմամբ, 184,600 եվրո և 1000-ական եվրո դատական ծախսերի համար՝ որպես փոխհատուցում օրենսդիրներ Ֆիգեն Յուքսեքդաղին, Իդրիս Բալուքենին, Բեսիմե Քոնջային, Ադդուլլահ Զեյդանին, Նիհաթ Աքդողանին, Սելմա Իրմակին, Ֆերհաթ Էնջուին, Գյուլսեր Յըլդըրըմին, Նուրսել Այդողանին, Չաղլար Դեմիրելին, Բուրջու Չելիքին, Լեյլա Բիրլիքին ու Այհան Բիլգենին։

Գնահատելով ՄԻԵԴ-ի որոշումը՝ գործով փաստաբան Ռամազան Դեմիրն ասել է, որ «ՄԻԵԴ-ը որոշել է, որ պատգամավորների ազատազրկումը քաղաքական է, այս կանոնից հետո բոլոր օրենսդիրները, որոնք այժմ բանտում են, պետք է արդարացվեն»:

Որոշումից հետո կուսակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի խոսնակ Նուրայ Օզդողանը գրավոր հայտարարությամբ պահանջել է ազատ արձակել HDP-ի քաղաքական գործիչներին։

Դեմիրթաշը, Յուքսեքդաղը և կուսակցության մի շարք այլ պատգամավորներ ձերբակալվել են 2016 թվականի նոյեմբերի 4-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված մեղադրանքներով, որը կուսակցությունն անվանում է «քաղաքական հեղաշրջում»:

Դրանից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց ուժեղացնել ճնշումները HDP-ի նկատմամբ՝ գնալով ավելի հեռուն և ձգտելով հասնել դրա փակմանը։

Էմմա Չոբանյան