Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Լուրեր

18.04.2024 | 15:39
Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել․ սենատոր Գարի Փիթերս
18.04.2024 | 15:31
Այս միջադեպը ԱԺ պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
18.04.2024 | 15:25
«Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ստանան տարածաշրջան վերադառնալու»․ Զախարովա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 15:22
Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
18.04.2024 | 15:20
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում․ Չեն Ժուն՝ Հակոբ Արշակյանին
18.04.2024 | 15:07
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ՝ ԱՄՆ կոնգրեսականից, Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 14:59
Դատապարտում ենք պատգամավոր Խ․ Սուքիասյանի կողմից «Առավոտ»-ի լրագրողի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը. ՀԺՄ
18.04.2024 | 14:49
Գերմանիայում երկու անձ է կալանավորվել՝ ՌԴ-ի հրահանգով ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով
18.04.2024 | 14:40
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
18.04.2024 | 14:31
GRECO-ն Հայաստանին կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ
18.04.2024 | 14:23
ՌԴ-ն ՀՀ-ից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին տեղեկություններից հետո․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 14:19
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
18.04.2024 | 14:16
Բաքուն պատրաստվում է Դադիվանքից վերացնել հայկական հետքը
18.04.2024 | 14:05
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
18.04.2024 | 13:53
Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին ՔԿ մտնելուց առաջ փաթեթ է նետել
Բոլորը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալը քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և «Դատապարտյալների փոխանցման մասին» երկկողմ պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ երկկողմ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներն ամփոփել և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետում կատարելուց հետո դիվանագիտական խողովակներով փոխանցել հնդկական կողմին՝ դրանց համաձայնեցման և ստորագրման համար: