Պեմզաշենում հայտնաբերել են մոր և երկու երեխաների մարմինները

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերել են 31-ամյա Զարինե Մ.-ի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ ժամը 13.45 ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի 911 ծառայությունից ահազանգ են ստացել, որ Պեմզաշեն գյուղում փակ դուռ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ընտանիքի անդամների մարմինները` գետնին ընկած։ Հարուցվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։ Արթիկի համայնքապետարանից ճշտեցինք, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի է, իսկ կինը` Զարինե Մ.-ն աշխատում էր Պեմզաշենի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ում` որպես օպերատոր։ Նա այսօր աշխատանքի չի ներկայացել, իսկ երեխաները դասի չեն գնացել, հարևաններն էլ, տեսնելով՝ դռան թակոցներին արձագանքող չկա, զանգահարել են ԱԻՆ ճգնաժամային կենտրոն։

 

Արմիկ Մովսիսյան