Ստոկհոլմը պետք է կատարի եռակողմ հուշագրի դրույթները ՆԱՏՕ-ին միանալու համար․ Էրդողանը՝ Շվեդիայի վարչապետին

Լուրեր

29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
29.03.2024 | 12:34
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում
29.03.2024 | 12:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
Բոլորը

Շվեդիան պետք է հաշվի առնի Թուրքիայի մտահոգությունները անվտանգության ոլորտում, եթե նախատեսում է ՆԱՏՕ-ի մաս կազմել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի  հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

«Շվեդիան ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության սեփական անվտանգության նպատակով։ Թուրքիան իր հերթին սպասում է Ստոլհոլմից Անկարայի շահերին աջակցություն անվտանգության ոլորտում»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է Շվեդիայից եռակողմ հուշագրի դրույթների անշեղ կատարում, որը ստորագրել են Անկարան, Ստոկհոլմը, Հելսինկին ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում։

«Թուրքիան անկեղծորեն ցանկանում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և երկու երկրների հարաբերություններին դաշնակցային բնույթ տալը՝ եռակողմ հուշագրի ամբողջական իրագործման հիման վրա»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ եռակողմ հուշագիրը ստորագրվել է Մադրիդում հունիսի 28-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան չի խոչընդոտում դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ երկու երկրները կատարում են Անկարայի պահանջները, հատկապես՝ «քուրդ ահաբեկիչների» արտահանձնման հարցում։

Էրդողանը նշել է նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար Շվեդիայի տարածքում պայմաններ ստեղծելու անթույլատրելիության մասին։

«PKK/PYD/YPG, FETÖ և DHKP «ահաբեկչական կազմակերպությունները» չպետք է կարողանան շահագործել Շվեդիայի ժողովրդավարական միջավայրը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է առաջին հերթին համերաշխություն ցուցաբերեն միմյանց, չպետք է իրենց երկրներում թաքցնեն «ահաբեկիչներին»»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Շվեդիայի վարչապետն իր հերթին ասել է, որ Ստոկհոլմը մտադիր է կատարել իր բոլոր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։ Նա նաև նշել է, որ Շվեդիան եռակողմ հուշագրի շրջանակում մինչև տարեվերջ և հաջորդ տարվա սկզբին նշանակալի  քայլեր է ձեռնարկելու։

Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներ են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցության հայտերը։

Էմմա Չոբանյան