ԱԱԾ-ն ФСБ-ից անկախացնելու փո՞րձ. ՀՀ-ն արտաքին հետախուզական ծառայություն կունենա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանի կառավարությունն Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու ուղղությամբ գործնական քայլեր է անում։ ԱԱԾ-ն «Արտաքին հետախուզական ծառայության գործունեության» մասին օրենքի նախագիծը դրել է հանրային քննարկման․ փաստաթուղթը մշակվել է Հայաստանի Անվտանգության խորհրդում։

Նման ծառայություն ունենալը հիմնավորվում է քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում արձանագրված խնդիրներով։ Մասնավորապես, նշվում է օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտության մասին։

Աշխարհի լավագույն հետախուզություններից մեկն ունենալու խնդիրն իրականություն պետք է դառնա առաջիկա 30 տարիների ընթացքում՝ որպես ՀՀ վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մաս։ Պարզապես այս հայտարարությունից երեք տարի անց գործադիրն առայժմ միայն հետախուզական ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու և Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու գաղափարն է նախագծել։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին խորհրդարանում հույս հայտնեց, որ կառույցը 2023-ին արդեն ստեղծված կլինի։

ԱՀԾ պետին, պետի տեղակալներին նշանակելու և ազատելու լիազորությունը վարչապետինն է։ Ծառայության ղեկավարն անմիջականորեն հաշվետու և ենթակա է լինելու վարչապետին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ԱԱԾ-ից հետախուզական ծառայության առանձնացումն կարևոր քայլ է համարում, միաժամանակ, սակայն, մտահոգիչ համարում այն, որ հատուկ ծառայությունը խորհրդարանին հաշվետու չի լինելու։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ կառույցի գործունեության չափից դուրս թափանցիկությունը կարող է խնդրահարույց լինել։

ԱՀԾ-ն ունենալու է ուսումնական կենտրոն, որն ավարտողները ծառայության են անցնելու կառույցում։ Նախագծում նշվում է, որ սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու անհրաժեշտություն կա։ Սա, ըստ էության, ակնարկ է, որ Հայաստանում ցանկություն կա ձերբազատվել ռուսական հատուկ ծառայությունների կցորդը լինելու՝ նախկինում ձևավորված արատավոր ավանդույթից։ Հիշեցնենք՝ Ռուսաստանում գործող «Դոսյե» կենտրոնը երկու տարի առաջ հրապարակված զեկույցում գրել էր, որ Մոսկվան գործակալներ ունի ՀՀ գրեթե բոլոր պետական գերատեսչություններում։

Արթուր Սաքունցը շեշտում է՝ ԱՀԾ-ում ծառայության անցնողները և մասնագիտացված դպրոցում դասավանդողները չպետք է լինեն ԱԱԾ-ում գործող հետախուզական ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք զբաղվել են նաև քաղաքական հետապնդումներով։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ընդգրկված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է՝ նորաստեղծ հատուկ ծառայությունը չի միջամտելու ներքաղաքական հարցերին։

Դեռ այս տարվա հուլիսին Հայաստան այցելած ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին ԱՀԾ-ի ստեղծման հարցում՝ մինչև անգամ մեթոդաբանական աջակցություն տրամադրելով։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ՌԴ-ի որևէ միջամտություն այս գործընթացին անթույլատրելի է։

Իշխանական պատգամավորը պարզաբանում է՝ ԱՀԾ-ն Հայաստանում ստեղծվում է առանց արտաքին ուժերի միջամտության։

ԱՀԾ-ի ստեղծման գաղափարի շուրջ առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ տալ ԱԱԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվողները, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ խորհրդարանական ընդդիմադիր որոշ պատգամավորներ խոստացան թեմային անդրադառնալ նախագծին ծանոթանալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան