Թայվանը հայտարարել է իր ափերին չինական 63 ինքնաթիռների և 4 նավերի մոտենալու մասին

Լուրեր

16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
15.04.2024 | 23:00
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
15.04.2024 | 22:48
Թուրքիայի ԿԲ-ն 2023թ-ին 25 մլրդ դոլարից ավելի վնաս է կրել
15.04.2024 | 22:32
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
15.04.2024 | 22:17
Tesla-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 10%-ին
15.04.2024 | 21:48
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
15.04.2024 | 21:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2024 | 21:17
Եթե վախենում եք՝ ռուսները ՀՀ-ին կպատժեն ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն լքելու դեպքում, ինչո՞ւ է երկիրը քննարկում Փաշինյանի այցը Պուտինի երդմանը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:56
Խոզաբույծները պնդում են՝ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներմուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:44
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության. ՄԻՊ-ը՝ Վեսա Հակկինենին
Բոլորը

Թայվանի Զինված ուժերը երկուշաբթի արձանագրել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 63 ինքնաթիռների և չորս նավերի մոտենալը դեպի կղզի։ Այս մասին ասվում է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա զեկույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նոյեմբերի 7-ի ժամը 17:00-ի դրությամբ՝ Թայվանի Զինված ուժերը կղզու մերձակայքում ծովում և օդային տարածքում գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 63 ինքնաթիռի և չորս նավի ակտիվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թայվանի նեղուցի, այսպես կոչված, «միջին գիծը» հատել է 31 ինքնաթիռ, այդ թվում՝ երկու J-11 կործանիչ, երկու J-10, քսանչորս J-16, երկու Y-8 հակասուզանավային ինքնաթիռ, մեկ KJ -500 ինքնաթիռ։

Թայվանը օդային պարեկներ է ուղարկել՝ իրավիճակը վերահսկելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել և զենիթահրթիռային համակարգեր տեղակայել, հայտնել են նախարարությունից։

Տաթև Ֆռանգյան