Օսիպյանի փոխակերպումից մինչև «Մարիոթ»․ երբ գրականությունը դառնում է կանխորոշող և պատվիրատու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրականությունը կարող է դառնալ պատվիրատու, կանխորոշող և կոդավորող այն իրադարձությունների, որոնք դեռ պետք է կատարվեն։ Այս կարծիքին են գրողներ Արփի Ոսկանյանն ու Առաքել Սեմիրջյանը, որոնք տարիներ առաջ իրենց պատմվածքներում անուղղակի անդրադարձ էին կատարել թավշյա հեղափոխության որոշ դրվագների։

Արփի Ոսկանյանի «Սապատավոր լյառը» ստեղծագործության մեջ, օրինակ, խոսվում է ոստիկանի կերպարի փոխակերպման մասին, որը մենք վերջին օրերին տեսանք Վալերի Օսիպյանի օրինակով, իսկ ահա Առաքել Սեմիրջյանի «Մարիոթի աղբարը» ստեղծագործությունում ակնարկներ կան հեղափոխության համար որոշիչ տեղ հանդիսացած հյուրանոցի, ժողովրդի տրամադրությունների և «Նիկոլ» անունը վանկարկող ցուցարարների մասին։

«Օսիպյանը 2008-ին և հիմա շատ տարբեր կերպարներում է։ Դա խորհրդանշական է, ցույց է տալիս նոր ժամանակի սկիզբը։ Ահռելի տարբերություն կա այդ երկու կերպարների միջև․ մի դեպքում մենք գործ ունենք գործողությունները մեքենայաբար կատարող մարդու հետ, մյուս դեպքում՝ մարդկային հատկանիշներով օժտված մեկի հետ»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Արփին։

Առաքել Սեմիրջյանն էլ իր հերթին նշում է, որ այսօրվա իրականությունը Մարտի 1-ի չկատարված երազանքների արդյունքն է․ «Այսօր մենք տեսանք համառ գրական պայքարի արդյունքը, մեր գրական պատվերների իրականացումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան