Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 1941 թ. ծնված Ռիխարդ Մկրտչյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: