ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

Լուրեր

25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:24
ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո
Բոլորը

ԵՄ-ն բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում անցել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիլա Մասրալին Բրյուսելում ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստից հետո։
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը սահմանին առնչվող հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգային իրավիճակի բարելավման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

 

Տաթև Ֆռանգյան