Հայաստանն ու Իրանը տարաձայնություններ չունեն․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։ Իրանը բնութագրելով որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Կարծում եմ՝ Իրանի հետ տարաձայնություններ չունենք»,- ասել է նա և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ միակարծիք են։

Արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»։

Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանի շուջ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, կհետևի նույն ընթացակարգին բանակցությունների սեղանի շուրջ։

Տաթև Ֆռանգյան