Սոչիում ձախողում չի՛ եղել․ կոնֆլիկտի գոյությունը ֆիքսվեց, ՌԴ-ն կարգավորման բեռը վերցրեց իր վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած Սոչիի հանդիպմանը հնարավոր չի եղել կարևոր երկու արձանագրում անել, որոնց մասին ՌԴ նախագահն էր ակնարկում․ Ադրբեջանին համոզել՝ համաձայնվել ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնել, և երկրորդը ՀՀ-ի և ԼՂ-ի նախաձեռնությունն էր՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարաձգել անժամկետ։ Ի դեպ, Փաշինյանը 100 տոկոսով ընդունել է Պուտինի առաջարկները, բայց փաստացի ՌԴ նախագահը չկարողացավ Ալիևին համոզել այս հարցերում։

Ինչպե՞ս է գնահատում այս ամենն Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշեց, որ ցանկացած հանդիպում հարկ է գնահատել ոչ թե հայտարարության կամ փաստաթղթերի հիման վրա, այլ դիտարկել նաև ժամանակագրական առումով։

«Պետք է նայել՝ ի՞նչ է տեղի ունեցել այդ գագաթնաժողովի նախօրեին և դրանից հետո։ Եթե այս տեսակետից վերլուծենք, շատ բան ավելի պարզ է դառնում։ Պետք է նայենք հայտարարության տեքստը՝ պրոֆեսիոնալ ձևով, տողատակերով և այլն։ Ինքնին նման հանդիպման փաստը կարևոր է, երկրորդ՝ մինչև հանդիպում, հանդիպումից հետո և անգամ հայտարարության տեքստում ֆիքսված է մեկ բան, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Ինչ ձևով է դա ֆիքսված․ նախ՝ հղում է կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որն ինքնին կարգավորման կարևոր փաստաթուղթ է։ Ֆիքսվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի հասկացությունը, որը նույնպես կարևոր է, և ՌԴ նախագահը հայտարարում է, որ շատ հարցեր կան, որոնց շուրջ չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի, բայց պետք է աշխատել։ Այսինքն՝ շարունակականությունն է ֆիքսվում։ Մեզ համար դա է ամենակարևորը»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունն աշխարհում ամենաբարդերից է, ինչպիսին է նաև արաբա-իսրայելյան կոնֆլիկտը, և պետք չէ մտածել, որ Սոչիում կամ այլ տեղում բոլոր հարցերը կստանան պատասխաններ։ Արցախի արտգործնախարարը նաև «շատ վտանգավոր միտումներ» է տեսնում, օրինակ՝ այն, որ Ադրբեջանը տանում է «չկա Արցախ, չկա հակամարտություն» գիծը, ինչը վտանգավոր է․ «Որովհետև եթե չկա հակամարտություն և չկա Արցախ՝ իրենց պատկերացմամբ, իսկ Արցախը կա, ուրեմն՝ վաղն Ադրբեջանը կարող է դիմել արկածախնդրության։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ո՛չ, այդպես չէ, կա Արցախ, կա հակամարտություն, և պետք է աշխատել վիճահարույց հարցերը կարգավորել, ինչը շատ բարդ ու դժվար է»։

Արցախցի պաշտոնյային չի անհանգստացնում այն փաստը, որ Սոչիի հանդիպմանը հաջորդած հայտարարությունում որևէ նշում չեղավ ո՛չ ԼՂ-ի կարգավիճակի հարցի որոշման հետաձգման, ո՛չ էլ խաղաղապահների մնալու ժամկետի երկարաձգման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնություն չեն եկել այդ հարցի շուրջ։

«Ո՛չ, որովհետև նախ՝ խաղաղապահների առաջին ժամկետը դեռևս 2025 թվականին է վերջանում, հիմա չէ, որ պետք է ֆիքսել։ Բայց Հայաստանը ճիշտ է արել, որ այդ հարցն օրակարգ է մտցրել։ Սա շատ կարևոր է, մնացածը ցույց կտա աշխատանքը, և այնպես չէ, որ եղել է մի ձախողում, ո՛չ, այդպես չէ։ Ուղղակի շատ կարևոր է, որ ֆիքսվել է՝ հակամարտությունը կա, պետք է աշխատել, և ՌԴ-ն պատրաստակամ է իր վրա վերցնել կարգավորման բեռը։ Իմիջիայլոց, Անդրկովկասում խաղաղության և կայունության համար Ռուսաստանը նաև կրում է պատմական պատասխանատվություն, սա էլ է շատ կարևոր, և դա, փաստորեն, ֆիքսվել է»,- հայտարարեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան