Ծրագիրը չի՛ ծառայի նպատակին․ մասնագետները մտահոգ են անձնական օգնականի ծառայության որոշ դրույթներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կարինե Ստեփանյանն Արտաշատի տանը 2 տղաների հետ է ապրում։ Ավագ որդու՝ Կարենի հետ առավոտները սիրում է տան բակում դիմավորել։ Մանկական ուղեղային կաթվածի հետևանքով որդին մտավոր ու ֆիզիկական զարգացման հապաղում ունի․ ինքնուրույն չի կարողանում քայլել, սնվել։

Տիկին Կարինեն արդեն 17 տարի միայնակ է հոգ տանում որդու մասին, որը շուրջօրյա խնամքի կարիք ունի, հետևաբար, աշխատելու մասին չի էլ կարող մտածել։

Մինչև 7 տարեկանը տղային բուժական կուրսերի է տարել․ ասում է՝ դրական փոփոխություններն ակնհայտ են եղել, բայց հիմա չի կարողանում ֆինանսական պատճառներով, առանց այդ էլ ամեն ամիս դեղորայքի վրա մեծ գումար է ծախսում։

Կառավարության կողմից վերջերս հաստատվեցին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգն ու պայմաները։ Ծառայության ներդրմամբ ծնողներից շատերն աշխատելու հնարավորություն են ստանում․ անգամ կարող են անձամբ որպես անձնական օգնական գրանցվել։

Ծրագրին շատերն անհամբերությամբ են սպասում, միայն թե որոշ դրույթներ խնդրահարույց են։ Օրինակ՝ ծնողը կարող է որպես անձնական օգնական գրանցվել, եթե խնամքի անհրաժեշտությունն օրական 10 և ավելի ժամ է, և եթե անցել է համապատասխան վերապատրաստում՝ անկախ կյանքի կենտրոններում։ Մոտեցման հետ տիկին Կարինեն համամիտ չէ։

Այս դրույթը նաև միջազգային ստանդարտներին է հակասում՝ ասում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Անձնական օգնականներին անվճար վերապատրաստելու են անկախ կյանքի կենտրոնները, որոնք դեռ նոր են ձևավորվելու, մինչդեռ միջազգային ընդունված ստանդարտներով ծառայությունը պետք է ձևավորի հենց ծառայությունից օգտվողը, իսկ վերապատրաստման դիմի միայն այն դեպքում, երբ կզգացվի դրա անհրաժեշտությունը։

Խնդրահարույց մեկ այլ դրույթ ևս՝ առաջին փուլով ծառայությունից կկարողանան օգտվել միայն սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչները։

Ծրագիրն այս տեսքով չի արտացոլում այն կարիքները, որ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք՝ ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ ծրագիրն ի սկզբանե իրենք են մշակել ու նախարարություն ներկայացրել ու զարմացել լիովին փոփոխված ծրագրի ընդունումից։

Եթե նպաստ նշանակվում է 28 բալի դեպքում, ապա 10 բալ ունեցողը չի էլ դիմում անապահովության համարգին, հիմա կսկսի դիմել՝ ծրագրից օգտվելու համար՝ ասում է Մուշեղ Հովսեփյանը։ Առաջին փուլով նախատեսվում է, որ ծրագրից կօգտվի 2․450 անձ, իսկ կարիքը պետք է գնահատվի ֆունկցիոնալության գնահատման դեպքում, որը կարվի միայն 2023 թվականից։

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան վերապատրաստում և կհավաստագրվի։ Անձնական օգնականի համար կսահմանվի 1050 դրամ վճար՝ մեկ ժամվա դիմաց։

7 տարվա տիֆլոմանկավարժի աշխատանքային փորձ ունեցող Մարո Աղաբաբյանը մտադիր է դիմել անձնական օգնական դառնալու համար։ Վերապատրաստվելուն դեմ չէ, միայն թե, ասում է, վարձատրության մասով պետք է տարբերակում դրվեր։

Վերանայումներ ու փոփոխություններ ծրագրում կլինեն՝ ասում են Կառավարությունից։ Այդ նպատակով ծրագիրը պիլոտային տարբերակով է ներդվում 2023 թվականից, իսկ վերջնական ուժի մեջ կմտնի արդեն 2024-ի հունվարից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան