2018-ին, որ իջնում էի «Զվարթնոցում», օդանավ չկար. հիմա այնտեղ շատ հայկական ինքնաթիռներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

«2018 թվականին մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար և դա մեզ հաջողվել է։ Սա Հայաստանի համար քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն ունի»,- այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ այն, որ ավիացիոն փոխադրումները նկատելիորեն ակտիվացել են առաջին հերթին հայկական ավիաընկերությունների ստեղծման շնորհիվ։

«Վերջին օրերին անընդհատ այցեր եմ ունեցել օտար երկրներ, և այդ վերածնունդը տեսանելի է։ Ես հիշում եմ` 2018-19 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայան , հանդիպում էի բացարձակ դատարկության, երբ գեթ մեկ օդանավ չկար , եղածներն էլ, եթե հատուկենտ պատահում էին, օտարերկրյա օդանավեր էին։

Պետք է ուրախությամբ արձանագրել, որ այսօր մենք աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում, և հաճույքով եմ արձանագրում, որ ոչ ճշգրիտ վիճակագրությամբ` չվերթերի մոտավորապես 30 տոկոսը իրականացնում են հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ ավիացիայի ոլորտում խնդիրներ էլ կան` «սև ցուցակ» և այլն, բայց վստահ է, որ այդ խնդիրները ինստիտուցիոնալ կերպով կհաղթահարվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։