Շինհրապարակի պատը փլուզվել է՝ լցվելով տան բակ․բնակիչն ահազանգում է փլուզման նոր վտանգի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Երևանի Նազարբեկյան փողոցի առանձնատներից մեկի հարակից շինհրապարակի հենապատն օրեր առաջ փլուզվել է, խոշոր քարերը հայտնվել են տան բակում։ Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է, բայց հաջորդ անգամ կարող է ավելի վատ լինել՝ ասում է հարակից տներից մեկի բնակիչ Լևոն Հարությունյանն ու ցույց տալիս նույն հենապատի մեկ այլ հատված, որ նույնպես թեքված է։

Այստեղ բազմաբնակարան շենքեր են կառուցվում, պատվիրատուն «Շինարտ գրուպ» ընկերությունն է։ Լևոն Հարությունյանն ասում է՝ շինարարության առաջին օրվանից իրենց համար խնդիրներ են ծագել, տան պատերը՝ ճաքել։

Բնակիչը նաև ներկայացնում է տեսանյութեր, որոնցում երևում են շինարարության հետևանքները․ փորման աշխատանքներից ցնցվող առարկաներ, տարածվող փոշի։ Կառուցապատողի հետ փորձել են կապ հաստատել, բայց չեն կարողացել՝ ասում է Լևոն Հարությունյանը։

Factor TV-ին հաջողվեց հեռախոսով զրուցել «Շինարտ գրուպի» հիմնադիր տնօրենի հետ։ Սամվել Մկրտչյանը պնդեց՝ ինքը չի խուսափում տարածքի բնակիչներից, նրանց հետ ամեն օր հանդիպում է։ Պատի փլուզման մասով էլ ասաց՝ արձանագրություն կազմվել է, վնասը կփոխհատուցեն, իսկ թեքված հենապատի ուղղությամբ ամրացման աշխատանքներ կտարվեն։

Բնակիչները կասկածներ ունեն, որ շինթույլտվությունը տրվել է որոշ դրույթների խախտմամբ։ Օրինակ՝ նկատել են, որ 2019 թվականին տրված շինթույլտվության մեջ նշված չէ, որ հարակից հատվածում բնակելի առանձնատներ են, փոխարենը նշված է բազմաբնակարան շենք։

Երևանի քաղաքապետարանից միայն ասացին, որ շինթույլտվության տրամադրման հարցում որևէ խախտում չի եղել, շինթույլտվությունը տրամադրվել է օրինական։ Ինչ վերաբերում է փլուզմանն ու անվտանգության նորմերի պահպանմանը, այդ մասին Factor TV-ին տեղեկացրեցին, որ այսօր տեղում է եղել քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչը, և քանի որ դեպքի վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն արդեն կազմել է վարչական արձանագրություն, քաղաքապետարանն անելիք չունի։ Փլուզման պատճառն առայժմ հայտնի չէ, բայց կառուցապատողը պարտավորվել է պատճառված վնասը փոխհատուցել։

Անկախ այն հանգամանքից՝ շինթույլտվությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ, փաստ է՝ եղել է փլուզում, որի հետևանքով նաև կարող էին տուժածներ լինել, ինչպես, օրինակ, «Սուրմալու»-ի պայթյունից հետո վնասված ու չապամոնտաժված շենքի փլուզման դեպքում եղավ։ Ո՞վ է այս դեպքում պատասխանատու․ հարցն առայժմ բաց է մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան