Մտքեր են փոխանակվել ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար բնույթի հարցերը հասցեագրելու ուղղությամբ հնարավոր փոխգործակցության շուրջ․ ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչին

Լուրեր

23.04.2024 | 17:30
ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարին
23.04.2024 | 17:21
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը
23.04.2024 | 17:14
Սահմանազատում է իրականացվում. պարեկները փակել են Ոսկեպարից Նոյեմբերյան տանող ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:12
Ռուբիկոնն անցել եք․ եթե չտաք, ասելու են՝ մերն ա․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:03
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
23.04.2024 | 16:53
Սասո՛ւն Միքայելյան, պատասխանատվությունը Ձե՛զ վրա է. Բագրատ Սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:45
Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները․ Հաջիև
23.04.2024 | 16:42
Ինձ անվանեցիք թուրք․ դա Դուք եք․ Մարիա Կարապետյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:34
Անկարայում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չօգտվել Turkish Airlines-ի ծառայություններից
23.04.2024 | 16:25
Հիմա դրա ժամանակը չէ. Բագրատ Սրբազանը` ՀՀ տարածքային ամբողջականության մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:22
Համայնքապետերը չէին կարող գոհ մնալ, երաշխիք չի տրվել՝ ինչպես պետք է լինի սահմանազատումը. Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:17
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
23.04.2024 | 16:14
Բա ինչո՞ւ ամբողջ սահմանով չեք անում սահմանազատումը, այլ հատվածական․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:07
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը․ ՆԳՆ
23.04.2024 | 16:00
Հայաստանն ունի պետական սահման․ 208 ք/կմ-ն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման շուրջ։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ և, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության դերը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքնով ստեղծված իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար բնույթի հարցերը հասցեագրելու ուղղությամբ հնարավոր փոխգործակցության շուրջ: