Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

Լուրեր

25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
25.04.2024 | 12:19
Էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում, բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 12:10
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 12:08
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է, մյուս ձերբակալվածներն ազատ են արձակվել
25.04.2024 | 12:00
Ըստ Ալիևի՝ սահմանի շուրջ 12 կմ սահմանազատված է, ապրիլի 29-ից մեկնարկում է ամառային զորակոչը․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 11:54
Դիմորդները բուհ դիմելու երեք հնարավորություն կունենան. նորամուծությունը կներդրվի Տավուշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 11:50
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 11:46
Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը
25.04.2024 | 11:41
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610․ ՊԵԿ
25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
Բոլորը

Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր:

«Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը:

Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել:

«Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: