Իրանն Ադրբեջանի անվտանգությունն իրենն է համարում․Աբդոլահիանը՝ Բայրամովին

Լուրեր

24.04.2024 | 22:19
Հայ ժողովուրդը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
24.04.2024 | 20:06
Ադրբեջանը մեզ տարածքներ պետք է վերադարձնի․ Ռուբեն Գալչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:00
Պատերազմն է սահմանազատման այլընտրանքը․ Ադրբեջանը հարձակման է պատրաստվել՝ Տավուշից բացի, նաև այլ տեղերում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:43
Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 19:29
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ՝ զրույցում Աբդոլահիանը հավաստիացրել է Բայրամովին, որ Իրանը ինչպես միշտ իր ջանքերը կենտրոնացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերը դիվանագիտական ու տարածաշրջանային խողովակներով լուծելու վրա։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Աբդոլահիանը անդրադարձել է Իրան-Ադրբեջան «լավ հարաբերություններին»՝  նշելով, որ Աստանայում երկու երկրների նախագահների վերջին հանդիպմանը պայմանավորվել են, որ պետք է հարգել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Մենք միշտ հավատում ենք, որ արտաքին ուժերի ներկայությունը տարածաշրջանում հետագայում ավելի  է բարդացնում վեճերը և մենք այդ պատճառով դեմ ենք նրանց ներկայությանը»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի բոլոր երկրների համար և Իրանը Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը և դեմ է տարածաշրջանում օտար ուժերի  տեղակայմանը, որը տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգի տակ կդնի, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին հեռախոսազրույցում ասել է, որ երկու երկրների արտգործնախարարների անմիջական և մշտական շփումը խորը երկկողմ հարաբերությունների նշան է։ Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովը նաև բարձր է գնահատել, որ Աբդոլահիանը զանգահարել է իրեն  ու ներկայացրել Հայաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների  մանրամասները տարածաշրջանում խաղաղության ու կայնության հասնելու համար։

Նա նշել է, որ Ադրբեջանը ևս դեմ է օտար ուժերի տեղակայմանը  և  բարձրաձայնել է իր երկրի համաձայնությունը՝ շարունակելու տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով  հանդիպումները։

 

Էմմա Չոբանյան