ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի շուրջ զարգացումներին և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

Լուրեր

27.07.2026 | 15:22
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ իրենց չեն կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ հավաքող մտահոգիչ տենդենցները, որտեղ, նրա գնահատմամբ, Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։

Զախարովան ընդգծել է, որ տեսնում են, թե ինչպիսի աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Նրա խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների և ժողովուրդների միջև բազմադարյա կապերին վնաս հասցնելու և տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Զախարովան կարծիք է հայտնել, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ցուցումներով գործող բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-ներ ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ արտաքին ուժերի` Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա։ «Վճռական ենք տրամադրված Հայաստանի հեռ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու հարցում, ինչը կօգնի մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։ Մենք զարգացնում ենք երկխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով, առևտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք Հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ շարունակվում են շփումները գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, իսկ Երևանին նշանակալի օգուտներ է բերում անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

Վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ Զախարովան քննադատել է Արևմուտքի քայլերն այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը հաշվի չի առնում ոչ տարածաշրջանի առանձնահատկությունը, ոչ էլ խնդրի զգայուն լինելը։ Զախարովայի գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է։

Մարիա Զախարովան Արևմուտքին մեղադրել է եռակողմ պայմանավորվածությունները յուրացնելու մեջ՝ հիշատակելով ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից, Ֆրանսիայից պաշտոնյաների հաճախակի դարձած այցերը Հայաստան։ Նրա խոսքով՝ առաջ են մղվում հապճեպ նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը, ինչը հղի է հավասարակշռության խախտմամբ, որին 2020 թվականի նոյեմբերի 9-ին դժվարին պայմաններում հասել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Զախարովան անդրադարձել է նաև հնչող մեղադրանքներին, թե Ռուսաստանy չի կատարում Հայաստանի նկատմամբ պարտավորություններն անվտանգության ոլորտում։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը 2020 թվականին՝ ուղարկելով խաղաղապահների, որոնք խաղաղություն ու կայունություն են հաստատել տարածաշրջանում և մինչ այս պահը որոշիչ ներդրում ունեն Երևանի և Բաքվի միջև ռազմական միջադեպերը կարգավորելու հարցում։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ խաղաղապահ զորամազմը դուրս հանելու արտաքին ուժերի փորձերն են միտված Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը։

«Բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատանքը գործընկերների հետ՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման նպատակից, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար հարցերի լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսությունը։ «Միևնույն ժամանակ, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը»,- նշել է Զախարովան։

Եզրափակելով խոսքը՝ Զախարովան հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան հերթական եռակողմ գագաթնաժողովի համար, որի ժամանաակ պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ համալիրը։