Տաջիկստանում ավարատվել են ՀԱՊԿ զորավարժությունները

Լուրեր

23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
Բոլորը

Տաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ արագ տեղակայման հավաքական ուժերի հավաքական անվտանգության Կենտրոնա-ասիական տարածաշրջանի «Սահմանագիծ-2022» զորավարժությունները, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվել են Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող «Խարբմայդոն» զորավարժարանում։ Վարժանքների թեման եղել է ՀԱՊԿ-ի կողմից մարտական գործողությունների նախապատրաստումն ու անցկացումը՝ ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ներխուժած անօրինական զինված խմբավորումները ոչնչացնելը:

«Զորավարժություններն ավարտվել են Ղրղզստանից Տաջիկստանի տարածք տեղակայված ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռների գործողություններով։ Անձնակազմը, որը գործել է ծայրահեղ ցածր բարձրության վրա, կիրառել է հրթիռային հարվածներ գրոհայինների առաջապահ ջոկատներին ՆԱՐ-Ս-24 չկառավարվող հրթիռներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Խարբմայդոն» զորավարժարանում գործնական գործողություններին մասնակցել են Կենտրոնա-ասիական տարածաշրջանի պետությունների ռազմական խմբավորումները, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի օպերատիվ խմբերը, ընդհանուր առմամբ մոտ 1000 զինծառայող և ավելի քան 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Տաթև Ֆռանգյան