Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը

Լուրեր

16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
Բոլորը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպիսին է Akash-ը․ այս մասին գրում է հնդկական The Print պարբերականը։

Նշվում է, որ նախօրեին Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի երկկողմ հանդիպումը հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ, որտեղ քննարկվել է ռազմական խորը համագործակցությունը։  Լրատվականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև միջակառավարական պայմանագրի ստորագրումից հետո ընդամենը շաբաթներ անց։ Ըստ պարբերականի՝ այդ պայմանագրով Հայաստանը ստանալու է Pinaka  հրթիռային համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռներ և զինամթերքի լայն տեսականի, ներառյալ` 80 մմ ականանետներ։

Թեև Հնդկաստանի կառավարության աղբյուրները առայժմ լռություն են պահպանում նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասների մասին, սակայն նշում են, որ «առանցքը պաշտպանական համագործակցությունն է եղել»։

Ամեն դեպքում աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Հայաստանը  դիտարկում է ոչ միայն տեղական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգերի, այլև Հնդկաստանում մասնավոր ընկերությունների՝  Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի մշակած կամիկաձե անօդաչուների ձեռքբերումը:

Էմմա Չոբանյան