Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ հեռացել է առանձին սենյակ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դատավորի պաշտպան Երեմ Սարգսյանը: Որոշումը կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանյանին ԱԱԾ-ն մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Վերջինս որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, ով հայտնի է «Ֆազ» մականունով և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է:

Փաստաբան Ալեքսանյանին նույնպես վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրում են դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ: Ըստ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանների՝ վերջինս ընդամենը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննել ու բավարարել է դատավոր Ալեքսանյանը:
Փաստաբանն ու դատավորն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Էրիկ Ալեքսանյանի գործով դատավորը ևս առանձին սենյակ է հեռացել՝ որոշում կայացնելու, որը դեռևս չի հրապարակվել:

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու ժամկետը շուրջ 30 րոպեից կլրանա, և նա ազատ կարձակվի մինչև կալանքի հարցով որոշման հրապարակումը:

Արաքս Մամուլյան