ՊՆ բյուջեն 40%-ով աճեց, բայց զենք գնելու գումարը չի փոխվել․ բա ինչո՞ւ չենք տեսել դիրքերի բարելավում․ Հովհաննես Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Կառավարությունը ներկայացրել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծ, որի որոշ ցուցանիշներ Factor TV-ի տաղավարում քննարկել ենք տնտեսագետ, պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, ամենազգայուն թեմայից սկսենք՝ պարգևավճարներից։ Ուսումնասիրել եք այդ թեման, ի՞նչ ցուցանիշներ այնտեղ կան։

-Ինքնին պարգևավճարների թեման խնդրահարույց է, քանի որ վատ կառավարման համակարգում այն ոչ թե խթանում է լավ և արդյունավետ աշխատանքը, այլ հակառակը։ Իմ համոզմամբ՝ դա խաթարում է բնականոն աշխատանքը համակարգի և ստեղծում է անարդարացի ու վատ միջավայր։ Օրինակով բացատրեմ, թե ինչու։

Միևնույն ստորաբաժանման մեջ կարող են լինել մարդիկ, որ կամայական ձևով պարգևատրվում են X թվով, և մարդ, որ նույն ստորաբաժանման մեջ կամայական ձևով պարգևաատրվում է 100 անգամ X թվով։ Եվ եթե խոսեք շատ պետական ծառայողների հետ, այդ երևույթը մինչև հիմա կա։ Եվ տեղում կառավարող անձն է որոշում, թե ով ինչքան պետք է ստանա, և այդտեղ այդ մարդկանց ստացած գումարներն իրենց կատարած աշխատանքի արդյունավետության հետ շատ քիչ կապ ունեն։

-Նշել էիք, որ պարգևավճարների ծավալը բացարձակ թվով նվազում է, բայց աշխատավարձերի հետ որոշակի բալանսի էր գալիս։

-Տեսեք, քանի որ այս քննադատությունը դաշտում շարունակաբար կա, Կառավարությունը որոշել է աշխատավարձերը բարձրացնել։ Եվ քննադատությունը տեղին է, նախ՝ իմ ասած մասով։ Երկրորդ հերթին՝ մարդիկ առօրյա կյանքում զգում են, որ պետական մեքենան վատ է աշխատում։ Եվ վատ է աշխատում՝ սկսած անվտանգային համակարգի գլխավոր գործառույթի ապահովման մասով։ Վատ է աշխատում հանրային ծառայությունների մատուցման մասով։ Վատ է աշխատում մեր առօրյայի, կենցաղի կազմակերպման մասով։ Այսինքն՝ բոլորս, յուրաքանչյուրս դա մեր վրա զգում ենք։ Հետևաբար, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ այս մարդիկ ինչի՞ համար են պարգևատրվում, եթե միշտ այդ ծառայությունները վատանում են։

Եվ Կառավարությունը որոշել է արձագանքել մարդկանց դժգոհություններին՝ այդ աշխատավարձերը հետզհետե դարձնելով աշխատավարձեր կամ դրան հավասարեցված այլ վճարներ, որ «պարգևավճար» անվան տակ քիչ գումար երևա։ Եվ դրա արդյունքում ,երբ համեմատում ենք 2023 թվականի նախագիծը, որին Կառավարությունը հավանություն է տվել, եթե ամերիկյան դոլարով խոսենք, շուրջ 60 մլն դոլարի պարգևատրում է նախատեսված։ Իսկ այս տարի պլանավորել էին 90 մլն դոլարի կարգի։ Բայց երբ, օրինակ, մի քանի մարմինների մասով ես ընտրանքային նայեցի, տեսնում եմ, որ այնտեղ աշխատավարձերի ֆոնդերն են կտրուկ աճել, հետևաբար, այն չափով, որ պարգևավճարները նվազել են, դրա շուրջ կրկնակի չափով մեծացել են աշխատավարձերի ֆոնդերը։ Ստացվում է՝ անունն է փոխվել։

-Ռազմական ծախսերին անդրադառնանք։ Հայաստանը պատերազմող երկիր կարելի է համարել։ Մեր հաջորդ տարվա բյուջեն համապատասխանո՞ւմ է պատերազմող երկրի բյուջեի չափանիշներին։

-Իմ համոզմամբ՝ ոչ։ Բացատրեմ, թե ինչու։ Ի դեպ, այն թվերը, որ ես կհնչեցնեմ, հրապարակային են։ Եվ երբ նայում ենք և համեմատում ենք 2022 թվականի բյուջեի պլանը և 2023 թվականի նախագիծը, տեսնում ենք, որ Պաշտպանության նախարարությանը շուրջ 150 մլրդ դրամ ավելի բյուջե է հատկացվելու։ Դա շուրջ 40 տոկոս աճ է նախորդ բյուջեի համեմատ։ Եվ երբ փորձում ենք հասկանալ՝ այդ գումարներով ի՞նչ են անելու, ապա սպառազինությունների գծով թիվը, որ այնտեղ էլի կա, տեսնում ենք, որ այդ թիվը չի փոփոխվում։ Այդ թիվը մնում է նույնությամբ, 1-2 մլրդ է ավելանում, բայց այդ ահռելի թվի մեջ ինքը մեծ փոփոխություն չէ։

Հիմա հարց է առաջանում, թե ո՞ր թիվն է աճել։ Աճել է ծրագիրը, որ կոչվում է Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում։ Հենց այդպես էլ կոչվում է։ Հիմա այդ թիվն աճել է գրեթե հենց այն թվով, ինչ ամբողջ բյուջեն է աճել, այսինքն՝ շուրջ 150 մլրդ դրամով։ Ինձ մոտ հարցեր են առաջանում, քանի որ այնտեղ լիքը գաղտնի բաներ կան։ Նախորդիվ՝ 2022 թվականի համար սահմանվել էր 100 մլրդ դրամից ավելի։ Եթե այդ ծախսերը, դիցուք, վերաբերում են ոչ թե բուն նախարարության շենքային պայմանների բարելավմանը, այլ դիրքերին և այլ շինություններին, ապա ինչո՞ւ մենք մեր աչքով չենք տեսնում այդ ծավալի, այդ գումարի ծախսի շենքեր։ Ինչո՞ւ չեն երևում մեր աչքին, որովհետև դրանք գաղտնի չեն լինում, դրանք կերևային նույն սահմանների վրա, նույն դիրքերի տեսքով, բազաների տեսքով։

-Կտեսնեի՞նք ամբողջությամբ։

-Այո, որովհետև գումարը շատ մեծ է, և երբ ծախսում ես 100 մլրդ դրամ, որը 200 մլն դոլարից ավելի է, դրանից շենքային կամ ենթակառուցվածքային այնպիսի դրևորումներ պետք է լինեին, որ երևային։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան