Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարի՝ Իրաք հաճախակի այցերը հարցեր են առաջացրել

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը նախորդ շաբաթ հանդիպել է Իրաքի թուրքմենական ճակատի հետ՝ սեպտեմբերի կեսերին իր այցի հետ միասին հարցեր առաջացնելով Իրաքի ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ֆիդանի՝ օգոստոսի 4-ին Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի շրջանի մայրաքաղաք Էրբիլ այցը համընկել է տարածաշրջանի Սուլեյմանիա նահանգում հրաձգության ժամանակ քուրդ ֆեմինիստ տեսաբան Նագիհան Աքարսելի սպանության հետ։

Իրաքի համակարգման կառույցը, որն ընդդիմադիր մարմին է՝ կազմված շիայական կուսակցություններից, հետաքննության կոչ է արել, իսկ կազմակերպության անդամ Թուրքի Ջեդանն ասել է, որ այցը կազմակերպվել է առանց Իրաքի կենտրոնական կառավարությանը տեղեկացնելու։

Թուրքիան և Իրաքը միակողմանի քաղաքականություն են վարում Քուրդիստանի դեմ և թիրախավորում են կանանց և երեխաներին։ Մասնավորապես, այս մասին ասել է Քուրդիստանի հայրենասիրական միության առաջնորդ Լահուր Թալաբանը։ Նա կոչ է արել երկրի կենտրոնական կառավարությանն ու միջազգային կառույցներին՝ հանդես գալ Թուրքիայի կողմից բնակելի շրջանների գնդակոծությունների դեմ։

Հավելենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին Թուրքիայի հետախուզության ղեկավարն այցելել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղ հանդիպել էր Իրաքի սուննի դաշինքի ղեկավար Համիս Հանչերի հետ։ Նշվում է, որ նրանք քննարկել են Իրաքի շարունակական քաղաքական ճգնաժամը և Թուրքիայի ռազմական գործողություններն իրաքյան տարածքում՝ ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)։ Նույն շաբաթվա ընթացքում Ֆիդանը հանդիպել էր նաև Իրաքի նախագահ Բարհամ Սալիհին և վարչապետ Մուսթաֆա ալ-Քադհիմին՝ պահանջելու Իրաքի կառավարության ավելի մեծ աջակցությունը Թուրքիայի ռազմական գործողություններում։

Իրաքի Սինջար շրջանի եզդիական համայնքն այն ժամանակ դատապարտել էր Ֆիդանի այցը՝ նշելով, որ այն համընկել է գյուղում թուրքական անօդաչուի հարվածի հետ։ Զոհեր չեն եղել, սակայն ականատեսները նշել են, որ անօդաչուն հատկապես մի մեքենա է թիրախավորել։ Իրաքի պատգամավոր Արիֆ Հումամին կոչ էր արել հետաքննել Ֆիդանի հանդիպումները։

Էմմա Չոբանյան