ԵԽԽՎ-ում քննարկվելու է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Ստրասբուրգում այսօր իր աշխատանքն է սկսում  Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը (հոկտեմբերի 10-14)։ ԵԽԽՎ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվելու է նաև ՀՀ-դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։

Մասնավորապես նշվում է, որ ընթացիկ հարցերի շուրջ բանավեճեր են լինելու հետևյալ թեմաներով ՝ «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից կես տարի անց», «Եվրոպայում պարենային անվտանգությունը. հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներով» և «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Նաև  հրատապ քննարկում է լինելու «Ռուսաստանի Դաշնության վերջին աղաղակող և անմարդկային գործունեությունը» թեմայով։

Բացի այդ, նախատեսվում են բանավեճեր Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարի, իսլամաֆոբիայի կամ հակամահմեդական ռասիզմի դեմ պայքարի, պատվաստանյութերի խտրականության և Իռլանդիայում  մարդու իրավունքների վրա Brexit-ի ազդեցության թեմաների շուրջ։ Վեհաժողովը քննարկելու է  նաև Թուրքիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։

ԵԽԽՎ-ում նախատեսվում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը տեսակապով։ Ելույթներ են ունենալու նաև Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասսիսը, նաև՝ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանը։

Էմմա Չոբանյան