Ալիևը նյարդային է․ ԱՄՆ-ն մտավ խաղի մեջ՝ նոր առաջարկով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 15:44
ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ
16.04.2026 | 15:33
«Ձեզ չեն ասե՞լ, բաց կապով ինձ մի զանգեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
16.04.2026 | 15:05
Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել
16.04.2026 | 14:59
«Ալիկն ա առել շալվարները», «Փողը ստացա՞ր»․ ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել
16.04.2026 | 14:49
Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:40
ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ
16.04.2026 | 14:32
Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:24
Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել
16.04.2026 | 14:22
«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու
16.04.2026 | 14:13
ՌԴ փոխվարչապետն այցով Արցախում է
16.04.2026 | 14:04
Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը
16.04.2026 | 13:59
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.04.2026 | 13:57
ՄԻՊ-ը միջամտել է Հակակոռուպցիոն կոմիտեում փաստաբանների մուտքի սահմանափակման դեպքին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի երկրների ղեկավարների հավաքին։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Մոսկվային ազդանշան կուղարկեն առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգի որոնման մասին։

«Այս հանդիպումը նոր կարգ է փնտրում առանց Ռուսաստանի»,- ասել է նա։

ԵՄ երկներից բացի՝ մասնակցում են նաև ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Կոսովոն, Մոլդովան, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան։ Արդյո՞ք ճիշտ է ՀՀ-ի մասնակցությունն այսպիսի ուղերձով հավաքի։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ճիշտ է համարում այսպիսի միջոցառմանը մասնակցությունը՝ ճիշտ է դուրս գալը միջազգային հարթակներ։ Ադրբեջանի պարբերական ագրեսիաներից հետ ՀՀ կառավարությունն ուշացումով, սակայն, ի վերջո, դիմեց ՄԱԿ-ի ԱԽ, որտեղ, ըստ փորձագետի, երևաց, որ ՀՀ-ն ունի բարեկամ պետություններ, որոնք աջակցեցին։

«Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է, ինչը նշանակում է, որ մենք եվրոպական ընտանիքի մի մասն ենք, և պարտադիր էր ՀՀ-ի մասնակցությունը։ Ռուս-թուրքական դաշինքը ՀՀ-ից օտարում է ԼՂ-ն և ՀՀ-ի տարածքի մի մասը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է ուզում։ Դա է պատճառը, որ ՀՀ-ն պետք է ասի, թե ինքը որտեղ է»,- ասում է Գրիգորյանը։

Քաղաքագետը պարտադիր է համարում նաև Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարների հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի թեմայով գնահատականի հնչեցումը։ Ըստ նրա՝ որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ՝ հայերը չպետք է անտարբեր մնան ուկրաինացիների տառապանքի նկատմամբ, որոնք մարդկային ու տարածքային կորուստներ են կրել։ Սա պետք է անել, հատկապես, որ ՀՀ-ն ինքն է ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների ժամանակ ակնկալում միջազգային հանրության աջակցությունը։

Իսկ ինչո՞ւ Եվրամիությունը խստագույն բառերով մեղադրեց Ադրբեջանի ագրեսիան և ՀՀ տարածքների օկուպացիան, սակայն, այդուհանդերձ, պատժամիջոցներ չի կիրառում Ալիևի ռեժիմի դեմ․

«Մենք իրավունք չունենք իրենց մեղադրել։ Եթե մենք բռնեցինք ՌԴ-ի պոչը և Ադրբեջանը ՌԴ-ի հետ միասին մեզանից խլում էր տարածքներ, պետք չի, էլի, մուննաթ գալ Եվրոպայի վրա։ Նրանք, երբ հասկացան, տեսնում ենք վիզուալ, որ մեզ աջակցում են»,- ասաց Գրիգորյանը։

Վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերացիան անցել է ԱՄՆ-ի ձեռքը, ում տարածքում և ում պաշտոնյաների միջնորդությամբ են հանդիպում Ալիևն ու Փաշինյանը։ ԱՄՆ-ի միջնորդությամբ է Ալիևը ՀՀ-ին վերադարձրել հայ ռազմագերիներին, բացի այդ՝ ադրբեջանական ագրեսիան, ՀՀ-ի բանակից զատ, նաև ԱՄՆ-ի ջանքերով է կանգնեցվել։ Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ն մտել է խաղի մեջ ամբողջությամբ, ինչը նյարդային ջղաձգումներ է առաջացրել Ալիևի մոտ։

«Թեև նախկինում համաձայնվում էր Բաքուն ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին նշում կատարել, հիմա դեմ է։ ՀՀ-ն ասում է՝ թող պայմանագրում լինի կետ, որ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը, և ոչ թե սառեցվում է, այլ տարանջատվում է ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, և ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվում է։ Սկզբում դեմ չէին, բայց հետո, երբ տեսան, որ ՌԴ-ն ևս դեմ չէ, ասաց՝ ինչո՞ւ պետք է դրան համաձայնվեմ»,- այսպես ներկայացրեց իրադրությունը Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առաջարկով հանդես է եկել նաև ԱՄՆ-ն։

«ՌԴ-ն դրա դիմաց ոչինչ չէր առաջարկում, ասում էր՝ կարգավիճակի հարցը հիմա կարևոր չէ, հումանիտար հարցեր են կարևոր։ Հիմա Դուք գիտե՞ք՝ ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, թող մեր հասարակությունը իմանա, ԱՄՆ-ն առաջարկում է Ադրբեջանին՝ եթե դու ուզում ես, որ այդ կետը չլինի, մենք կբավարարվենք և կհամոզենք, որ Հայաստանը համաձայնվի՝ մեկ պայմանով․ կստեղծվի նոր ձևաչափ՝ Լեռնային Ղարաբաղի այսօրվա իշխանությունների և Ադրբեջանի ներկա իշխանությունների միջև։ Ես պաշտոնապես եմ սա ասում՝ ոչ իմ ենթադրությամբ․ սա ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի առաջարկն է։ Ամերիկացիներն ասում են՝ այդ դեպքում ստեղծենք առանձին ֆորմատ, որը զուգահեռ կգնա իր տեմպով»,- տեղեկացրեց Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան