Զախարովան հայտարարել է, որ խաղաղություն հաստատելու Մոսկվայի համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին

Լուրեր

20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
Բոլորը

Մոսկվան Բաքվին ու Երևանին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի  կնքման համապարփակ առաջարկները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին ու Երևանին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այդ հարցով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան։

Միաժամանակ, Զախարովան անտեղի է համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ նշելով, որ Մոսկվան կենտրոնացած է արդյունքների վրա։

«Մենք չենք զբաղվում հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա, մենք գործում ենք հակառակ։ Մենք պատմում ենք այն մասին, ինչը հաջողվել է անել։ Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը՝ անտեղի ենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։ Այնուամենայնիվ, մենք կենտրոնացած ենք արդյունքի վրա»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում «արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց խաղաղության միջնորդներ անվանելն անհնար է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան