Դուրս գալ, ամբախ-զամբախ խոսել, երգել, որ ի՞նչ․ Հրանտ Թոխատյանը՝ ժողովրդական շարժմանը մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես դուրս եկա Երևանի ավագանուց, իմ տպավորությունները անիմաստ է լսել։ Ինչո՞ւ խոսեմ մի բանից, որից չեմ հասկանում, եթե հասկանայի՝ կլինեի Երևանի քաղաքապետ։ Որպես քաղաքացի եղել եմ, կամ ու կլինեմ դժգոհ։ Գնացի ավագանի, մտածեցի՝ գուցե կարողանամ մի բան անել, հասկացա, որ անիմաստ է, դուրս եկա։ Շատերին թվում է, որ ավագանու անդամն ունի արտոնություններ։ Գուցե։ Ես չգիտեմ։ Ես իմ ողջ կյանքում արտոնություններ չեմ ունեցել և դրանց չեմ սպասել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով երևանցիների մի հատվածի կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին։

Հարցին, թե քաղաքային իշխանությունների փոխվելու դեպքում ևս համաձայն չի՞ լինի Երևանի ավագանու կազմում լինել, պարոն Թոխատյանը պատասխանում է․ «Չեմ ուզում այդ դաշտում լինել, հասկացա, որ ավելի լավ է լինեմ այնտեղ, որտեղ կամ»։ Շատերը հետաքրքրվում են՝ արդյոք դերասանը միացել էր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժմանը։ Ոմանք կարծիք են հայտնում, որ նա այդքան էլ ակտիվ չէր այդ օրերին;

«Շատերին թվում է, որ եթե միացել ես շարժմանը, պետք է հարթակում լինես, իսկ ինչու՞ պետք է լինել հարթակում։ Ընդհանրապես, հարթակում պետք է լինեին Նիկոլ Փաշինյանն ու իր գաղափարակիցները։ Դուրս գալ, ամբախ-զամբախ խոսել, երգել, որ ի՞նչ»,- մեկնաբանում է պարոն Թոխատյանը։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև այսօրվա ներքին քաղաքական կյանքին։ Նրան վախեցնում է քաղաքացիների շրջանում իշխող էյֆորիան․ «Պետք է հասկանանք՝ որն է մեր ոգևորության հիմքը և փորձենք այն ամրապնդել։ Մենք կարող ենք հիմքից հեռու գնալ ու «Բա ես էսօր պետք է արդեն լավ ապրեմ» տեսլականն ամեն ինչ փչացնի։ Մենք պետք է մինչև վերջ գիտակցենք՝ ինչ արեցինք։ 1988-ին մինչև վերջ չգիտակցեցինք՝ ինչ արեցինք, այդ պատճառով էլ եղավ այն, ինչ եղավ։ Իմ սերնդի աչքը վախեցած է, չէի ուզի երեխաս նույնը զգար»։

Հրանտ Թոխատյանը խոսում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մշակույթի գործիչների հետ վերջին հանդիպումից։ Վարչապետն այդ ընթացքում ընդգծել էր մշակույթի դաստիարակչական ֆունկցիայի կարևորությունը։ Բայց արդյո՞ք մշակույթի ֆունկցիաներն այդքանով սահմանափակվում են․ «Մշակույթը Հայաստանում վաղուց դաստիարակությամբ չի զբաղվում։ Ամեն անգամ ասել տվեք ինձ այսքան դրամ, և ես կստեղծեմ այսինչը, սխալ է։ Հաճախ պետական աջակցությունն անգամ խանգարում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան