Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ․ ԵՄ-ն սա որակել է որպես տարածաշրջանի անվտանգությանը սպառնալիք

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը Ճապոնիայի վրայով և այն դիտարկում է որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը։

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան հրթիռի արձակում է իրականացրել։ Այն թռել է Ճապոնիայի տարածքով և ընկել Խաղաղ օվկիանոսում՝ երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ արշիպելագից 3,2 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Ճապոնացի փորձագետները կարծում են, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված բալիստիկ հրթիռը հաղթահարել է արձակումների պատմության առավելագույն հեռավորությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կանխամտածված փորձը՝ վտանգի ենթարկել տարածաշրջանի անվտանգությունը՝ բալիստիկ հրթիռ արձակելով Ճապոնիայի վրայով: Սա չարդարացված ագրեսիա է և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: ԵՄ-ն համերաշխ է Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ»,- գրել է Միշելը:

Հավելենք, որ Հյուսիսային Կորեան կանոնավոր հրթիռներ է արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը։

Տաթև Ֆռանգյան