Ինչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը. խաղաղության պայմանագիր` գնդակահարությունների ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախօրեին Ժնևում առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումներ ունեցան։ Միրզոյան-Բայրամով հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 21:30-ի սահմաններում։ Թե բանակցությունները քանի՞ ժամ են տևել և խաղաղության պայմանագրի վերաբերյալ հստակ ի՞նչ է քննարկվել, տեղեկություններ չկան։

Հանդիպման մեկնարկի մասին գերատեսչության խոսնակի գրառումից շուրջ 12 ժամ անց հանդիպման արդյունքների մասին ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության տեքստում  խաղաղության պայմանագրին առնչվող ընդամենը մեկ տող կար․ «Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ»։

Դեռ երկու օր առաջ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես սկսում են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները։

Ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիայի ֆոնին խաղաղության պայմանագրի շուրջ ընդհանուր հայտարարի գալն անհնար է։

Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ Ժնևում արտգործնախարարները որևէ համաձայնության չեն եկել, ինչի մասին է վկայում նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառումը, որը հաջորդեց նախարարների հանդիպմանը։ Ըստ Գրիգորյանի՝ Բաքուն չի կատարում գերիների վերադարձի՝ ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունը։

Հիշեցնենք՝ մինչ սեպտեմբերյան ռազմական ագրեսիան՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին բանակցել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Մինչ այս պահը որևէ առաջընթաց չի գրանցվել, կողմերը միայն պահանջներ էին ներկայացրել, որոնք պետք է ներառված լինեն պայմանագրի շուրջ քննարկումներում։

Խաղաղության պայմանագրի հիմքում, ըստ Փաշինյանի, պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Հայկական կողմն առաջ է քաշում նաև սահմանից զորքերը հետ քաշելու և միջազգային դիտորդներ տեղակայելու հարցը։ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկներին Ալիևը կամ որևէ պետական գերատեսչություն Բաքվից չի արձագանքել։

Այսօր միայն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը «հավաստի աղբյուր» մակագրությամբ մի հոդված ներկայացրեց, որտեղ նշված են Ադրեջանի պահանջները Հայաստանին։

«ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Միջանցք Հայաստանի տարածքով:

Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուշագրավ է, որ իշխանական լրատվամիջոցն այս հրապարակումն անում է Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, նշում է՝ Փաշինյանն այսպիսով ավելի շուտ պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե  խիստ սահմանափակ թվով մարդիկ գիտեն՝ իրականում ինչ հարցեր են բանակցությունների օրակարգում։

Անդրադառնալով Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հաջորդած հայկական կողմի հաղորդագրությանը՝ առաջին անգամ խոսվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ակնարկել էր, որ ԼՂ հիմնահարցով պետք է Արցախի ու Ադրբեջանի իշխանությունները երկխոսեն։

Փաշինյանի այս գաղափարը, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, հակասում է իր այն հայտարարություններին, թե միջազգային հանրությունը պահանջ է դնում՝ Արցախի հարցում նշաձող իջեցնել։

Հանդիպման ժամանակ հայկական կողմն առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնել, նոյեմբերի փոխարեն՝ հոկտեմբերին։ Իսկ ահա խաղաղության պայմանագրի շուրջ հաջորդ բանակցությունների ժամանակահատված չի նշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան