Վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Կուրցիոյի այցը Հայաստան և հույս հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարւթյան կարևորագույն առաջնահերթություններից մեկն են և հավելել, որ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների շարքում Հայաստանը դատական համակարգի անկախության մակարդակով բացարձակ առաջատար է: Վարչապետը ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու առումով շեշտել է ԵՄ գործընկերների հետ հետևողական և սերտ համագործակցության կարևորությունը:

Պիետրո Կուրցիոն վստահություն է հայտնել, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի հետ քննարկումները կլինեն արդյունավետ, որոնք կնպաստեն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Իտալիայի Բարձրագույն դատական խորհուրդների միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը ևս նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության ընդլայնմանը:

Վարչապետը դատական համակարգի ակախության ապահովումը համարել է ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից մեկը: Նիկոլ Փաշինյանն անկախ դատական համակարգ ունենալու առումով կարևորել է քաղաքական կամքը, օրենսդրության հետևողական բարելավումն ու դատավորների սոցիալական երաշխիքների ամուր և հուսալի համակարգի ներդրումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է վերջիններիս ապահովման գործում: