Կաշառք ոսկու ձուլակտորի տեսքով, պաշտոնական դիրքի չարաշահում․ դատախազությունը հաստատել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը հաստատվել է, ու գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Գործը քննվելու է Հակակոռուպցիոն դատարանքում, սակայն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դեռևս տեղեկություն առկա չէ դրա մակագրման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղադրվում է մի քանի դրվագ հանցագործության կատարման մեջ։ Խոսքը, մասնավորապես, կաշառքի երեք դրվագի և պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է։

Ըստ մեղադրանքի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1 000 000 ՀՀ դրամ կաշառք:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև, Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին:

Բացի այդ՝ ըստ մեղադրանքի, Վ. Մ.-ն տեղեկանալով իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության փրկարար ծառայության ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին , 2022 թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն:

Քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ Փիլոյանը ոչ մեկին չի հովանավորել, ոչ մեկից կաշառք չի վերցրել։ Պաշտպանը պնդում է, որ գործի նյութերով ևս որևէ կերպ չի հիմնավորվում Փիլոյանի կողմից որևէ հանցավոր արարք կատարելու հանգամանքը։

Նշենք, որ քրեական գործով բացի Փիլոյանից ևս 12 անձ է անցնում, որոնց թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Արաքս Մամուլյան