Վթար Ապարան-Հանքավան ավտոճանապարհին

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:49-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին՝ անտառի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 20 մետր)․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 1963 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները տուժածին պատգարակել են, դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր, այնուհետև՝ տեղափոխվել Երևան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից, բարձրացրել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։