Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

Լուրեր

16.04.2024 | 11:42
Անի Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:25
Աստված մի արասցե, մի օր Դուք կվարեք նիստերը, կմեկնաբանեք Ձեր ձևով. Ավինյանը` Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:19
Թբիլիսիում 14 մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ
16.04.2024 | 11:08
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը
16.04.2024 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 10:56
«Հլը ստեղ նայեք, ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերուությունը ո՞րն է». Պեդրո Զարոկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 10:51
Իսրայելը խոստանում է պատասխանել Իրանի հարձակմանը
16.04.2024 | 10:40
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
16.04.2024 | 10:28
ՆԳՆ-ում ծավալուն բարեփոխումներ են իրականացվում, նպատակը՝ բարեվարք ոստիկանության ձևավորումն է․ Վահե Ղազարյանի ուղերձը
16.04.2024 | 10:18
Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել
16.04.2024 | 10:09
Հայտնի է՝ ինչ հիմքով են ձերբակալել պատգամավորի հասցեին վիրավորանքներ հնչեցրած քաղաքացուն
16.04.2024 | 10:04
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
Բոլորը

«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին:

«Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ»,- հավելեց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանն արդեն իսկ միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող իր գործընկերների հետ դիմում է պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար.

«Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի։ Սա անպատժելիության հետևանք է»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ անզեն ռազմագերիներին: Տեսանյութին առավոտյան անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությունը: Factor.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ սա արբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է.

«Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»։

Ավելի ուշ ոճրագործությանն անդրադարձել էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ թվիթերյան գրառմամբ այն «ռազմական հանցագործություն» անվանելով.

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են հայ ռազմագերին պատժի ենթարկում: Եթե ​​ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»,- գրել է Կլաարը։

Հանցագործությանը հավուր պատշաճի արձագանք տալու և պատժելու հորդորով միջազգային հանրությանը դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետը:

Ռոզա Վարդանյան